Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Մխիթար Վարագյանը թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ ընտրությունների վերահաշվարկի դիմում է ներկայացրել:
Լրագիր.am-ի փոխանցմամբ, հանրապետական թեկնածուն պահանջել է վերահաշվարկ կատարել թվով 12 ընտրատեղամասերից ստացվածարդյունքները: Հիշեցնենք, որ թիվ 36 ընտրատարածքում առաջադրվել էր 4 թեկնածու՝ ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանը, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանն ու ՀՀԿ ներկայացուցիչ Մխիթար Վարագյանը:
15.291 ձայնով պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ թեկնածուն: Մխիթար Վարագյանը հայտնել է, որ հրապարակված տվյալներն իրականությանը չեն համապատասխանում: Թիվ 36 ընտրատարածքի նախագահը հայտնել է, որ վերահաշվարկվել են 36/02 ընտրատեղամասի արդյունքները եւ աղաղակող բացթողումներ չեն հայտնաբերվել: Հանձնաժողովը չի հաշվարկել թիվ 36/06 ընտրատեղամասի տվյալները, քանի որ դա հակասել է Ընտրական Օրենսգրքի պահանջներին: Մխիթար Վարագյանի դիմումը մերժվել է:
Նշենք, որ Մխիթար Վարագյանը Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանի հարազատ եղբայրն է: Երկու անգամ ընտրվել էր Աժ պատգամավոր:



























