Ֆինլանդիան ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Ֆիննական ծոցի արևելյան մասի օդային տարածքում, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ռազմաօդային ուժերի հայտարարությանը։

«Ֆինլանդիան ժամանակավոր սահմանափակում է մտցրել Ֆիննական ծոցի արևելյան մասի օդային տարածքում»,- ասվում է գործակալության հրապարակման մեջ։

Գործակալությունը չի նշում սահմանափակումների մտցման պատճառները և այլ մանրամասներ։