«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 9-ի Հաղթանակի տոնի առթիվ:
Շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք բոլորիս Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ:
Մայիսի 9-ը մեր կյանքում նշանավորվում է Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակներով եւ Հայրենիքի պաշտպանության պանծալի խորհուրդ ունի մեզ համար:
Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած մեր հայրենակիցները հերոսաբար պայքարեցին հանուն աշխարհում խաղաղության հաստատման, նույն ոգով էլ մեր քաջարի հայորդիները ազատագրեցին Շուշին` ամրագրելով հայ ժողովրդի հաղթանակը արցախյան պատերազմում եւ վերահաստատելով ազատ ու անկախ ապրելու մեր ժողովրդի արդար իրավունքը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորելով բոլորիս այս մեծ տոնի առթիվ, համոզված է, որ Հայաստանի հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը լի են վճռականությամբ պաշտպանելու խաղաղությունը եւ քայլելու զարգացման ու ժողովրդավարացման ճանապարհով»:




























