Ընտրությունները դառը իրականություն են, քանի որ դրանք խայտառակ ընտրություններ էին, որտեղ ՀՀԿ-ն Հայաստանը գնեց, իսկ քաղաքացիների մի հատվածն իրենց վաճառեց: Այս մասին, այսօր` մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 11 ընտրատարածքում պատգամավորի նախկին թեկնածու Արշակ Բանուչյանը: Այդ ընտրատարածքում հաղթել է Գրիգորի Մարգարյանը` «Բելաջոյի Գրիշը»:
Բանուչյանը նշեց, որ ինքը 4200 «հալալ-զուլալ» ձայն է ստացել եւ չգիտի, թե իրենից քանի ձայն են գողացել: Նրա խոսքով, իրեն տրված ձայները ապարդյուն չեն անցնելու, քանի որ ՀԱԿ-ը խորհրդարանում ունի 7 մանդատ:
Նշենք, որ մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 6 ուժեր` ՀՀԿ (44,05 տոկոս), ԲՀԿ (30.2 տոկոս), ՀԱԿ (7,1 տոկոս), «Ժառանգություն» (5,79 տոկոս), ՀՅԴ (5,73 տոկոս) եւ ՕԵԿ (5,49 տոկոս):
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























