Թերթը գրում է, որ պարզվում է՝ հայոց ոստիկանները հասարակական կարգը վերահսկում են նաեւ վիրտուալ աշխարհում: Վերջին օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ի թիվս այլ ոստիկանների, գրանցվել է նաեւ Երեւանի ոստիկանապետի տեղակալ, ակցիաներն ու միտինգները ցրելու վարպետ հայտնի Բազազը՝ Ռոբերտ Մելքոնյանը:
Թերեւս վիրտուալ կյանքում հայտնվելով՝ համազգեստավորներն իշխանության հանդեպ «դավադրություններ» կազմակերպող ակտիվիստների ծրագրերին ի սկզբանե տեղեկացվելու հնարավորություն կունենան եւ իրավիճակն ավելի շուտ կանխելու միջոցառումներ կձեռնարկեն:
Նկատենք, որ վերջին շրջանում հենց սոցիալական ցանցերում սկիզբ առած քննարկումների արդյունքում էլ հասունանում է այս կամ այն անօրինականության դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու պահանջը: Այնպես որ չի բացառվում, որ ակտիվիստների ու համազգեստավորների պայքարը տեղափոխվի վիրտուալ աշխարհ, թերեւս այսպես ավելի անվնաս է՝ զերծ կմնան մարմնական վնասվածքներից, գրում է «Հրապարակը»:




























