Ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի ծառայողները, մայիսի 11-ին, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 95 շենքի մոտից բերման են ենթարկել 21-ամյա Գեւորգ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերին, պատուհանը բացելով մտել է տներից մեկն ու  գողացել կենցաղային իրեր` պատճառելով 12.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: