Կանանց իրավունքների կենտրոնը Երեւանում, մայիսի 15-ին, ժամը 19:30-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (Սայաթ-Նովա 4) կազմակերպում է ռոք համերգ` «Ռոքն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» խորագրով ակցիայի շրջանակներում The Beautified Project խմբի մասնակցությամբ:
Ակցիան նվիրված է կանաց եւ երեխաների դեմ իրականացվող բռնության կանխարգելմանը ամբողջ աշխարհում:
Ակցիայի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը բռնության, մասնավորապես կանանց դեմ իրականցվող բռնության վերաբերյալ:




























