Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Մոլդովա կատարած այցի ընթացքում այցելել է նաեւ գագաուզական ինքնավարության շրջկենտրոն Կոմրատ քաղաքում գտնվող եկեղեցիներից մեկը եւ ներկա գտնվել պատարագի։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն թուրքերենով զրուցել է եկեղեցու քահանայի հետ, ով  նշել է, թե ցանկանում են Թուրքիայում գագաուզական եկեղեցի բացել։  Եկեղեցուց դուրս գալուց հետո Դավութօղլուն քայլել է փողոցով եւ հանդիպել մի տարեց կնոջ։ Դավութօղլուն ասել է, որ տարեց կինը շատ նման է իր հանգուցյալ հորաքրոջը եւ համբուրել նրա ձեռքը։