Մայիսի 5-ին, ժամը 21.30-ին, անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան-Բալահովիտ ճանապարհին վրաերթի էր ենթարկել Բալահավիտ գյուղի մի բնակչի եւ դեպքի վայրից դիմել փախուստի:
Տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Մազդա» մակնիշի ավտոմեքենան վարելիս քաղաքացուն վրաերթի է ենթարկել 25-ամյա Ավետիք Մկրտչյանը:
Մայիսի 11-ին Մկրտչյանն ու «Մազդան» բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
Կատարվում է քննություն:




























