Մայիսի 15-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Լեռնապատ գյուղի 25-ամյա մի բնակչի, որը փետրվար ամսին Լեռնապատ գյուղի հարակից անտառից ապօրինի հատել է 15 ուռենի եւ լորենի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պատճառված վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:




























