Մայիսի 15-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 40-ամյա Սլավիկ Մ.-ին եւ 36-ամյա Կարեն Ս.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, թե նրանք Երասխ գյուղում գտնվող մի հիմնարկության տարածքից փորձել են գողանալ մոտ 500 կգ պողպատյա զսպանակներ, սակայն բռնվել են ընկերության պահակի կողմից:
Կատարվում է հետաքննություն:




























