Երեւանի քաղաքապետարանը, Best Western Congress Hotel եւ Austrian Airlines ընկերությունների հետ համատեղ, կազմակերպում է «Երեւան. բիզնես-վազք - 2012» (Yerevan Business Run-2012) մարաթոնյան վազքի մրցույթ։
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի նպատակը հասարակության կյանքում առկա խնդիրների վերաբերյալ կորպորատիվ ընկերությունների իրազեկվածության բարձրացումն ու վերջիններիս այդ խնդիրների լուծմանը մասնակից դարձնելն է։
Մարաթոնյան վազքին կմասնակցեն գործարար ոլորտի, մասնավորապես սոցիալական կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն իրականացնող (SCR) ընկերությունները, ինչպես նաեւ շահագրգիռ այլ կազմակերպություններ:
Ծրագրի արդյունքում հավաքագրված գումարը կուղղվի մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը, մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանում կվերականգնվի Արզումանյան փող. հ.10 շենքի հարակից այգին։
Հաղթող թիմը, որպես պարգեւատրում, կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Վիենա բիզնես-ռան մարաթոնին:




























