Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ջրասուզակները Օմանի տարածքային ջրերում՝ Հորմուզի նեղուցում, ականազերծման գաղտնի գործողություն են իրականացրել, հաղորդում է Intelligence Online-ը։

Առաքելությունը տեղի է ունեցել 2026 թվականի օգոստոսի սկզբին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ավարտից անմիջապես առաջ, որը լրանում էր օգոստոսի 17-ին։

Արևմտյան դաշնակիցներին համապատասխան խնդրանքով դիմել էր Օմանը։