«COP17. Հայաստանի ճանապարհը դեպի կենսաբազմազանության համաժողով» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ 

ԱԳՆ-ից NEWS.am—ին հայտնում են, որ Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող և նախագահող երկրի դերակատարությունը, նախագահության ռազմավարական առաջնահերթությունները և ներառական համաժողովի ապահովման ուղղությամբ աշխատանքների ընթացքը։ 

Ընդգծվել է, որ 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք համաժողովը համաշխարհային բնապահպանական օրակարգի կարևորագույն իրադարձություններից է. դրան կմասնակցեն Կոնվենցիայի անդամ 196 կողմերի ներկայացուցիչներ, իսկ COP17-ին կնախորդի Առաջնորդների գագաթնաժողովը։ 

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է համաժողովի նախապատրաստման ուղղությամբ և մշակվող փաստաթղթերի շուրջ բանակցություներում ԱԳՆ և դիվանագիտական ծառայության մարմինների կողմից իրականացված աշխատանքները։ 

ՇՄ նախարարը և ԱԳ նախարարի տեղակալը պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին։