Սեպտեմբերի 10-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +26+28։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +20+25,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +20+23,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +23+25,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +18+23,
Լոռիում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +20+24,
Տավուշում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +25+28,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27,
Արարատում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+29,
Արմավիրում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +26+29,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+24։





























