Նազրանում դեկտեմբերի 16-ին հարձակում է կատարվել ինգուշական ընդդիմության մահացած առաջնորդ Մաշկարիպ Աուշեւի այրու՝ Ֆաթիմա Ջանիեւայի դեմ, գրում է «Կոմերսանտ» թերթը:

Հանցագործները պայթեցրել են ՎԱԶ-21099 մեքենան, որով Ջանիեւն երթեւեկում էր մոր եւ երկու եղբայրների հետ: Միջադեպի արդյունքում Ջանիեւան հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով, նրա մայրն ու եղբայրը մահացել են:

Քննիչներից մեկի խոսքով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել վարորդի նստատեղի տակ կամ ամրացված է եղել մեքենայի ներքեւի մասում: Քննիչների կարծիքով՝ դա լավ կազմակերպված մահափորձ էր:

Ինչպես հայտնում է «Կավկազսկի ուզելը»՝ վկայակոչելով Աուշեւի համախոհ Մագոմեդ Խազբիեւին, պայթյունից առաջ մեքենան զննվել է հատուկ ծառայությունների կողմից, ընդ որում, ուղեւորներն այդ ժամանակ բավական հեռու են գտնվել: