Ռուսաստանյան երկու կինոնկար՝ Վալերի Տոդորովսկու «Պճնամոլները» եւ Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6» ֆիլմերը այս տարի հայտնվել են «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդների լոնգ-լիսթում՝ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երեւան» պարբերականը։
Մրցույթին ներկայացվել են 69 ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից: Հավակնորդների ցանկում է նաեւ Միխայել Հանեկի՝ Կաննի փառատոնի հաղթող «Սպիտակ ժապավեն» ֆիլմը, նաեւ Ժակ Օդիյարի «Մարգարեն» եւ այլ ճանաչված ֆիլմեր:
Հիշեցնենք, որ «Հիվանդասենյակ համար 6» ֆիլմը Ռուսաստանի կողմից ներկայացվել է «Օսկարի»: Հոլիվուդյան ասոցիացիայի մրցանակի հավակնորդների շորթ-լիստը կհրապարակվի դեկտեմբերի 15-ին, իսկ 67-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2010թ. հունվարի 17-ին:
Որոշ մրցանակակիրների անուններն արդեն հայտնի են: Այսպես՝ Մարտին Սկորսեզեն արդեն արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ կինոարվեստում ունեցած ավանդի համար, որը հայտնի է որպես Սեսիլ դե Միլլի մրցանակ:




























