Շուշիում այսօր շահագործման է հանձնվել մանկապատանեկան մարզադպրոց, որը կառուցվել է պետական ներդրումների շրջանակներում։

Շինարարությունը 29.5 մլն դրամ է արժեցել։ Այն իր մեջ ներառում է երկու մարզադահլիճ, սանհանգույցներ եւ լոգարաններ։ Մարզադպրոցը ապահովված է ջեռուցման ավտոմատ համակարգով, շուրջօրյա ջրամատակարարմամբ եւ այլ հարմարություններով։

«Ղարաբաղ տելեկոմը» հոգացել է շախմատային սենյակի համար, իսկ ԼՂՀ նախագահը դպրոցին բիլիարդի սեղան է նվիրել։

Մարզադպրոցի ապահովումը անհրաժեշտ գույքով շարունակվում է։