Թուրքիայում մինարեի փլուզման հետեւանքով 4 հոգի է զոհվել:
Թուրքական Iha կայքէջի փոխանցմամբ` Թուրքիայի Դուրսունբեյին կից Յաղջըլար գյուղի մզկիթի մինարեն փլվել է ուժեղ քամու եւ անձրեւի պատճառով: Մինարեն փլուզվել է նամազի ժամանակ: Փլուզման պատճառով չորս հոգի զոհվել են եւ երկուսը վիրավորվել:




























