Դեկտեմբերի 22-23-ին Երեւանում 15 աստիճան տաքություն է լինելու, իսկ հանրապետության Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 20 աստիճան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հայպետհիդրոմետի օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։ Ըստ նրա՝ հանրապետությունը գտնվում է հարավ-արեւմուտքից ներթափանցած արեւադարձային տաք օդային հոսանքի ազդեցության ներքո։ Մինչեւ շաբաթվա վերջ առանց տեղումների, տաք եղանակ է կանխատեսվել։