Հունիսի 25-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժին է դիմել 41-ամյա Շուշանիկ Հ.-ն եւ հայտնել, որ 2009 թ-ից մինչեւ ս/թ հունիսի 25-ը, իր բացակայության ժամանակահատվածում, Մեղրի քաղաքում գտնվող, իրեն պատկանող բնակարանի պատշգամբի պատուհանի ապակին հանելու միջոցով գողացել են ԽՍՀՄ հին մետաղադրամներ, կենցաղային ապրանքներ եւ մարզական պայուսակ:
Պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 15-ամյա Դավիթ Մ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է, կատարվում է նախաքննություն:




























