Հունիսի 25-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, նույն օրը, ժամը 20.30-ին, Բագրատունյաց օղակ, թիվ 1/5 հասցեի մոտից բերման են ենթարկել 49-ամյա Հարություն Ն.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 6 մլ տարողությամբ ներարկիչ՝ 2.5 մլ գորշ գույնի հեղուկ զանգվածով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Հարություն Ն.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, «Կաֆետին» դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց եւ բաղադրամասեր է, պատրաստել է անձամբ` հետագա օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























