ԼՂՀ «2010-2012թթ. Պետգույքի սեփականաշնորհման ծրագրի մասին» օրենքի նախագիծը, որը հստակեցնում է սեփականաշնորհվող պետգույքի ընտրության սկզբունքները, այն ոլորտներն ու տնտեսության ճյուղերը, որտեղ սեփականաշնորհում նախատեսված չէ, հավանության է արժանացել Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից՝ այսօր կայացած նիստի ընթացքում:
Նիստում մի շարք որոշումներ են ընդունվում հարկային ոլորտի, շրջակա միջավայրի պաշտպանության, մանկատների երեխաների սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ:
Ծնելիության եւ բազմազավակության խթանման ծրագրի շրջանակներում որոշում է կայացվել 100 հազար դրամով բարձրացնել այն գումարը, որ տրվում է երկրորդ երեխայի ծնվելուց՝ հասցնելով այն 200 հազար դրամի:
Համաձայն կառավարության մեկ այլ որոշման՝ 2010թ. հունվարի 1-ից ամենամսյա դրամական օգնություն է տրվելու այն ընտանիքներին, որտեղ 2 եւ ավելի զոհված զինվորներ կան, ամեն զոհվածի հաշվով 15 հազար դրամ:
Գործադիրը նաեւ թույլտվություն է տվել «Բեյս Մեթլզ» ընկերությանը՝ մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը արտադրական կարիքների համար պայթուցիկ նյութեր ներկրելու համար:




























