37 հոգի անհայտ կորել են Ֆիլիպինների մայրաքաղաքի մոտ՝ Մանիլայի նեղուցում երկու նավերի բախման հետեւանքով:

Ինչպես հաղորդում է AFP-ն, վկայակոչելով երկրի ծովային պաշտպանության ուժերի ներկայացուցիչներին, դեկտեմբերի 24-ի առավոտյան ուղեւորատար «Էմ-Վի Կատալիան» լաստանավը՝ փայտե կմախքով, որի տախտակամածին եղել են 59 հոգի, բախվել է ձկնորսական նավի հետ եւ սկսել է խորտակվել:

Փրկարարներին առայժմ հաջողվել է ջրից հանել 32 ուղեւորի եւ լաստանավի անձնակազմի 14 անդամի:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, լաստանավը լքել է Մանիլան ժամը 21-ին՝ տեղական ժամանակով, եւ ուղեւորվել է Լուբանգ կղզի: Բախումը տեղի է ունեցել ժամը 2։25-ի սահմաններում: Ողբերգության պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է վատ տեսանելիությունը: Միջադեպի մանրամասներով այժմ զբաղվում են իրավապահները: