Ադրբեջանը կարող է ավելացնել Աֆղանստանում ծառայություն անցնող զինծառայողների քանակությունը: Այդ մասին դեկտեմբերի 24-ին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովը, հայտնում է Trend News-ը:
Ասկերովը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների վերջին նիստում առաջարկ է արվել ընդլայնել Աֆղանստանում ռազմական զորակազմը:
Նրա խոսքով, երկիրը դեռ դիմում չի ստացել ադրբեջանցի զինծառայողների քանակության ավելացման մասին:
«Եթե նման առաջարկ լինի, այդ հարցը կարող է քննարկվել»,- ասել է փոխխոսնակը:
Նշենք, որ Աֆղանստանում անվտանգությանը նպաստելու գործում միջազգային ուժերի շարքում ծառայություն են անցնում 90 ադրբեջանցի խաղաղապահներ:




























