Նախօրեին Վատիկանում, Ծննդյան տոնի արարողության ժամանակ, Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի վրա հարձակում է կատարվել։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, միջադեպը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի տաճարի մոտ Հռոմի Պապի ելույթի ժամանակ։ Մի կին թռել է պատնեշի վրայով եւ գետնին տապալել նրան։

82-ամյա Բենեդիկտոս 16-րդն արագ ոտքի է կանգնել՝ ոչ մի վնասվածք չստացած, եւ շարունակել է իր ելույթը։ Իսկ կինը միջադեպից անմիջապես հետո ձերբակալվել է։ Նրա մոտ հոգեկան խանգարում են կասկածում։

Ենթադրաբար այս նույն կինն էր նախանցած տարի եւս փորձել հարձակվել նրա վրա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։