Այսօր՝ ժամը 11-ի սահմաններում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը Բաղրամյան պողոտայում իր անձնական «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բախվել է մեկ այլ մեքենայի: Արմեն Մարտիրոսյանը մեքենայում եղել է երեխայի հետ: Երեխան եւ պատգամավորը չեն վնասվել:

Մարտիրոսյանը NEWS.am-ին հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում: Բախման հետեւանքով թեթեւակի վնասվել են մեքենաները, իսկ ուղեւորներին ոչինչ չի պատահել: