Հուլիսի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները 30-ամյա Ռուստամ Հ.-ին պատկանող, Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում գտնվող տան խուզարկությամբ նկուղից հայտնաբերել են պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ըստ Ռուստամ Հ.-ի հայտարարության` դրանք պատկանում են նույն տանը բնակվող պապին, որը հաստատել է նաեւ վերջինս:
Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:


























