Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, հուլիսի 18-ին, ժամը 20.00-ին, Երեւանի Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել 18-ամյա Արսեն Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա ս/թ հուլիսի սկզբին բաց դռնից մտնելով Թումանյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան՝ գողացել է ժամացույց եւ արծաթյա 3 մատանի:
Կատարվում է նախաքննություն:


























