Երեւանում, հուլիսի 18-ին, ժամը 21.00-ին, Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21074» եւ «ԳԱԶ-31105»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21074»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: