Հուլիսի 19-ին, ժամը 06.00-ի ահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի բենզատար ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 44-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորակը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 19-ին, ժամը 11.50-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ազատության պողոտայի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 19-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 53-րդ կմ-ին «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» եւ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2101»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 19-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքում վրաերթի է ենթարկել 10-ամյա մի տղայի եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























