Այսօր` հուլիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 00:00-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում` Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Նախնական տվյալներով` ընթացքի ժամանակ պոկվել է «Նիսսան» մակնիշի 21 ԼՍ 418 համարանիշի ավտոմեքենայի անվադողը, ինչի արդյունքում մեքենան ընկել է հարակից ձորը, բախվել ծառերին:
Տուժածների մասին դեռեւս տեղեկություններ չկան, 1-03 ծառայության Վանաձորի բաժնից NEWS.am-ին փոխանցեցին, որ իրենց օգնության կանչ է եղել, սակայն րոպեներ անց կրկին զանգել են ու հրաժարվել կանչից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Տեղում է նաեւ Լոռիի ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Արայիկ Սաֆարյանը:
Դեպքի վայրում հնարավոր չէ եղել ճշտել մեքենան վարողի եւ ուղեւորների ինքնությունը, մեքենայում հայտնաբերվել է ԱՊՊԱ կտրոն, որի վրա նշված է եղել Սերգեյ Սարգսյան անուն- ազգանունը, ով էլ հավանաբար վարել է մեքենան:




























