Հուլիսի 20-ին, Լոռիի մարզից հայտնել են, որ սննդային թունավորման նախանշաններով Վանաձորի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի թիվ 35 տան բնակիչներ` 45-ամյա Ռոբերտ, 15-ամյա Սամսոն եւ 17-ամյա Արտյոմ Աքուլյանները:

Նրանք թունավորվել են սունկ ուտելու հետեւանքով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկների գնահատմամբ` Ռոբերտ եւ Սամսոն Աքուլյանների առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ Արտյոմ Աքուլյանինը` բավարար: