Երեւանում, հուլիսի 20-ին, ժամը 20.01-ին ահազանգ է ստացվել, որ Պուշկինի 40 շենքի օդափոխման համակարգի խողովակի մի մասը պոկվել եւ ընկել է, իսկ մյուսը` մնացել կախված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ ավտոսանդուղք, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Փրկարարներն անվնաս իջեցրել են խողովակը: