Երեւանում, հուլիսի 20-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի փողոցից բերման են ենթարկել նախկինում դատված, 27-ամյա Վլադիմիր Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.10-ի սահմաններում, Շերամի փողոցի թիվ 61 շենքի բակում բացահայտ հափշտակելով 17-ամյա մի երիտասարդի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, փորձել է դիմել փախուստի, սակայն տուժողի եւ օգնության հասած անցորդների կողմից հետապնդվելով` բռնվել է Շերամի փողոցի թիվ 63 շենքի բակում:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:




























