Լոռիի մարզում, այսօր` հուլիսի 21-ին, ժամը 01.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի երեվւանյան խճուղում` «Մաքս օյլ» բենզալցակայանի տանիքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է բենզալցակայանի գովազդային վահանակը` 1քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.40-ին, մարվել` 01.50-ին:




























