Տավուշի մարզում, հուլիսի 21-ին, ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Սարիգյուղ ավտոճանապարհի 16-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի գազատարին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Քոչարյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 26 ՏՕ 972 համարանիշի ավտոմեքենան բախվել է գազատարին, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները մեքենան տեղափոխել են անվտանգ տարածք, իսկ «1-04» ծառայության աշխատակիցների ուժերով գազի արտահոսքը դադարեցվել եւ վթարը վերացվել է:




























