Երեւանում, հուլիսի 22-ին, Ժամը 00.29-ին ահազանգ է ստացվել, որ Լվովյան 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները, բացելով նշված բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել են` 73-ամյա Յուրա Հակոբյանի դին:




























