Երեւանում, հուլիսի 21-ին, ժամը 10.05-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկից երեխա է ուզում նետվել ցած:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկով:

Հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող երեխան հարազատների կողմից անվնաս իջեցվել է պատշգամբից։