Աշտարակ քաղաքում, հուլիսի 21-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Մուղնի թաղամասի 1-ին փողոցում բնակիչներն օձ են նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:




























