Հուլիսի 22-ին, ժամը 20.00-ին, Սեւան-Ճամբարակ ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21074» եւ «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ «ՎԱԶ-21214»-ի վարորդի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի




























