Երեւան-Մեղրի ճանապարհի 92-րդ կմ-ին, հուլիսի 22-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղի տարածքում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























