Սյունիքի մարզում, հուլիսի 22-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Կապան  քաղաքի Սպանդարյան եւ Շահումյան փողոցները հատող կամրջի սկզբնամասում բախվել է  մեկ այլ «Օպել Վեկտրա»-ի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջինիս ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: