Հուլիսի 23-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Հաղարծին վանական համալիրի ճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 61 ՕՏ 624 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 44-ամյա Արթուր Մխիթարյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Հրշեջ-փրկարարները մեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի մաս, զոհեր եւ տուժածներ չկան:




























