Գեղարքունիքի մարզում, հուլիսի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում,  «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան Սեւան-Ճամբարակ ճանապարհի 28-րդ կմ-ին  բախվել է կամրջի արգելապատնեշին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: