Հուլիսի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3102-311» եւ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԳԱԶ-3102-311»-ի վարորդը եւ «ՎԱԶ-2101»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վարորդները գտնվել են ոչ սթափ վիճակում:

Կատարվում է քննություն: