Վարդանանց փողոցի թիվ 15 հացի գործարանի մոտ գտնվող ակումբի մոտ, հուլիսի 7-ին Սարգիս Դ.-ն բացահայտ հափշտակել է 20-ամյա մի քաղաքացուհու պարանոցի ոսկյա շղթան, սակայն աղջիկը հուլիսի 23-ին նշված ակումբի մոտ նկատելով այդ տղային ճանաչել է նրան եւ այդ մասին հայտնել հորը:
Աղջկա հայրը բռնել է Սարգիսին սակայն վերջինս աղջկա հոր ձեռքից ազատվելու համար ծեծի է ենթարկել նրան` պատճառելով վնասվածք: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ այդմ, Երեւանի Խանջյան փողոցի թիվ 19-ը շենքի բակում մի խումբ քաղաքացիներ ճանաչել են 28-ամյա Սարգիս Դերջինյանին եւ հայտնել, որ վերջինս, իսկապես, հուլիսի 7-ին ժամը 16.00-ին Վարդանանց փողոցի վրա գտնվող ակումբի մոտ բացահայտ հափշտակել է 20-ամյա մի քաղաքացուհու պարանոցի ոսկյա շղթան:
Ոստիկանության ծառայողները Սարգիսին բերման են ենթարկել Ոստիկանության կենտրոնականի բաժին: Սարգիս Դ-ն խոստովանել է իր կողմից կատարված արարքը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:




























