Հուլիսի 24-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզի Նավուր գյուղում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը,   Վռամ Մարդանյանը, վարելով «ՈւԱԶ 469» մակնիշի 59 ՏԼ 747 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 30 մ գլորվել ձորը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորներ՝ Նավուր  գյուղի բնակիչներ 59-ամյա Յուրիկ, 11-ամյա Գեւորգ, 8-ամյա Լիլիթ եւ 7-ամյա Լիաննա Քոսակյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:

Վարորդին եւ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները:

Դեպքի  վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վարչական գործունեության ավագ տեսուչ Արամ Օհանյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Մերուժան Գալստյանը: Վիրավորների վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի