Երեւանում, հուլիսի 24-ին, ժամը 19.11-ին, տեղեկություն է ստացվել, որ Թաիրով փողոցի թիվ 14 հասցեում՝ ՃՈ տուգանային հրապարակում, ծառ է շրջվել եւ ընկել ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները եւ Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները իրականացրել են ծառի մասնատման եւ հեռացման աշխատանքներ: