«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում: Ժամը 12:15-ի սահմաններում ոտքի վնասվածքով տեղի պոլիկլինիկա է տեղափոխվել Այգեշատ գյուղի նբակիչ 87-ամյա մի տղամարդ:
«Վերջինս հայտարարել է, թե նույն օրը՝ ժամը 9:00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ հարսը բահով հարվածել է իրեն: Մեր տեղեկություններով՝ հարվածողը երկար տարիներ է՝ նշված գյուղի դպրոցում ուսուցչուհի է աշխատում, անունը՝ Լենա:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ հավելելով, որ հարսը ստորագրությամբ բաց է թողնվել, տուժողին տրվել է դատաբժշկական ուղեգիր: Հետաքննությունը շարունակվում է»:




























